Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Թուրքիայի բնակիչների 20 %-ը Հայաստանին սպառնալիք է համարում

Թուրքիայի բնակիչների 20 %-ը Հայաստանին սպառնալիք է համարում
29.05.2015 | 12:43

Թուրքիայի տարբեր քաղաքների 1000 բնակիչների շրջանում անցկացված հարցման արդյունքներով Իսրայելին սպառնալիք է համարում հարցվածների 42,6 %-ը, ԱՄՆ-ին՝ 35,3,%-ը: Երրորդը Սիրիան է՝ 22,1 %, չորրորդը՝ Հայաստանը 20,3 %:
Չնայած Թուրքիան պաշտոնապես ԵՄ անդամակցության թեկնածու է, հարցվածների 10,1 %-ը հայտարարել է, որ ԵՄ երկրները նույնպես սպառնալիք են Թուրքիայի համար: Հարցվածների 8,7 %-ը հայտարարել է, որ ոչ մի երկիր սպառնալիք չի ներկայացնում, 38,9 %-ն էլ կարծում է, որ Թուրքիան բարեկամներ չունի: Ըստ «Today's Zaman»-ի, Թուրքիայի բնակիչների համար բարեկամ երկրների թվում են Ադրբեջանը (37,5 %), Հյուսիսային Կիպրոսը (9 %), Բոսնիա և Հերցեգովինան (6 %):

Դիտվել է՝ 1209

Մեկնաբանություններ